ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ. Reuters | armenpress.am

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ. Reuters | armenpress.am

armenpress.am ԵՄ դեսպանները հուլիսի 23-ին քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են ԵՄ չորս դիվանագետներ։

ԵՄ երկու դիվանագետների խոսքով՝ փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի սահմանաչափի 12-ամսյա սառեցում։ Նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա մեծացնել իր նավթային եկամուտները՝ օգտվելով համաշխարհային գների հնարավոր աճից, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից։

Նաև Հունաստանին հաջողվել է ստանալ մեկ տարով թույլտվություն՝ շրջանցելու ԵՄ-ի պատժամիջոցները։ Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները համաձայնել են թույլ տալ հունական ընկերություններին շարունակել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) տեղափոխումը ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ, եթե համապատասխան պայմանագրերը կնքվել են մինչև Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ։

Սա հատկապես վերաբերում է խոշոր հունական Dynagas նավագնացային ընկերությանը, որը մասնագիտացած է Ռուսաստանի Յամալ հանքավայրերից հեղուկացված բնական գազի  փոխադրման մեջ։

«Անդամ պետությունները համերաշխություն ցուցաբերեցին Հունաստանի նկատմամբ, և ակնկալվում է, որ ապագայում Հունաստանը նույն կերպ կվարվի մյուսների նկատմամբ», — նշել է ԵՄ դիվանագետներից մեկը։

Այժմ կավարտվեն պատժամիջոցների փաթեթի տեխնիկական աշխատանքները, և հուլիսի 23-ի կեսօրից հետո կսկսվի դրա պաշտոնական ընդունման գրավոր ընթացակարգը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն