civilnet.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներն ամբողջությամբ ռիսկերի վերլուծության հիման վրա են արվում, վստահեցնում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Ընտրովիությունը մեր օրակարգում գոյություն չունի։ Մեր թիրախը ոչ թե անձն է, հատկապես Պետական եկամուտների կոմիտեի, այլ՝ բիզնես իրականացնող տվյալ իրավաբանական անձը»,- «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ասել է ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող հարկային ստուգումների հիմնական մասը նախաձեռնվել է դեռևս անցյալում։ Այդ ստուգումները կազմում են ստվերի բացահայտման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքի ընդամենը 1%-ը, իսկ թաքցված հարկերի բացահայտման ընդհանուր ծավալում՝ մինչև 5%-ը:
ՊԵԿ նախագահը հավաստիացնում է, որ ՊԵԿ-ի գործողություններում որևէ քաղաքական ենթատեքստ կամ ընտրողական վերաբերմունք չկա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում