factor.am ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները Նյու Յորքի օդանավակայանում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիային, հաղորդում է Reuters-ը։
Ձերբակալության պահին արգենտինացի պաշտոնյան ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո վերադառնալիս է եղել հայրենիք։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ֆինանսական և առևտրային գործարքների առնչությամբ իրականացվող քննության շրջանակում։
Կլաուդիո Տապիայի ու ասոցիացիայի մյուս անդամների մոտից առգրավվել են համակարգիչներ ու բջջային հեռախոսներ։