arm.sputniknews.ru ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ պլանային կանխարգելիչ հետազոտություն է անցել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Աննա Ղազարյանը։
«Բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ՀՀ նախագահը լքել է կլինիկան։ Վիճակը գնահատվում է նորմալ», – ասաց Ղազարյանը։
Նա հավելեց` նախագահը ստացիոնար բուժում չի ստացել և չի հոսպիտալացվել:
Նախագահի մամուլի ծառայությունից խոստացան պաշտոնական մեկնաբանություն տրամադրել, բայց հետո սկսեցին չպատասխանել մեր զանգերին:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։