azatutyun.am «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Գործի մասին մասնրամասներ Դատախազությունից հրաժարվեցին ներկայացնել՝ հղում անելով նախաքննությանը:
Դատախազը նախօրեին հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը», հատկանիշներով:
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր տևած քննությունից հետո համաձայնություն տվեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համարին մեղադրանք առաջադրելուն, սակայն վերադարձրեց նրան կալանավորելու համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունը: