Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր | 1lurer.am

Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հրաձգության Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում։ Մրցումային երրորդ օրը նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը հաղթահարել են որակավորման փուլը և անցել կիսաեզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կիսաեզրափակչում հայ մարզիկները մրցել են միմյանց դեմ, որտեղ Գոռ Խաչատրյանը 6:2 հաշվով հաղթել է Հայկ Մինասյանին և դուրս եկել եզրափակիչ։

Եզրափակչում Խաչատրյանը նույն՝ 6:2 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հայկ Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11:9 հաշվով հաղթել է կորեացի մարզիկին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն