ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ | shantnews.am

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Հուլիսի 21-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Յասիր Նաքվիի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Առանձնանշվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարային ուղղությունները և երկու երկրներում իրականացվող գործարար համաժողովներին և ոլորտային ցուցահանդեսներին մասնկացության խրախուսման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ աճող ներդրումային գրավչության և կանխատեսելի բիզնես միջավայրի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն