Երևանում Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի | armenpress.am

Երևանում Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ մանրամասնելով, որ Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն