arm.sputniknews.ru Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ առերես ձևաչափով։ Մասնակիցները քննարկել են սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նոր և արդիականացված նմուշների սերիական թողարկման համար նյութեր, համալրիչներ և հումք արտադրող ձեռնարկությունների աշխատանքը:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն ինքնուրույն հումք և նյութեր է արտադրում սպառազինության հեռանկարային նմուշների սերիական արտադրության համար:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: