Թրամփը հայտարարել է, որ հութիների նոր հարձակումների դեպքում պատասխան կտա Իրանը | arm.sputniknews.ru

Թրամփը հայտարարել է, որ հութիների նոր հարձակումների դեպքում պատասխան կտա Իրանը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերի վրա հութիների նոր հարձակումների դեպքում պատասխանատվություն կկրի Իրանը՝ ռազմական միջոցներ կձեռնարկվեն և՛ շարժման, և՛ Թեհրանի դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հարձակվել է նավարկության արգելքը խախտած սաուդյան երկու լցանավերի վրա:

«Եթե նրանք (հութիները – խմբ.) կրկին դա անեն, ԱՄՆ-ը պատասխանատվությունը կդնի Իրանի վրա, քանի որ հութիները Իրանի դրածոներն են և/կամ խամաճիկները, և Իրանը, ինչպես նաև, իհարկե, հենց հութիները կպատժվեն ռազմական եղանակով», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում:

Հիշեցնենք, որ հութիները հայտարարել են, որ ծովային շրջափակում են սկսում Սաուդյան Արաբիայի նկտամամբ՝ նրա կողմից Եմենի օդային տարածքի և նավահանգիստների վերահսկողության վերահսկողությանն ի պատասխան։

Համատեղ ծովային տեղեկատվական կենտրոնը (JMIC), հղում անելով հութիներին մոտ կանգնած աղբյուրներին, հուլիսի 22-ին հայտնել է, որ «Անսար Ալլահ» շարժումն ավարտել է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում նավերի վրա հարվածներ հասցնելու նախապատրաստությունը, ներառյալ հրթիռների և դրոնների տեղակայումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն