armenpress.am ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ICRC) և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային (IFRC)՝ աղետների արձագանքման և մարդասիրական օգնության տրամադրման նպատակով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հատկացվող ֆինանսավորումից մոտ 133 միլիոն դոլարը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2026 թվականի գլոբալ ծրագրին, իսկ 70 միլիոն դոլարը՝ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային։
Պետդեպարտամենտում ընդգծել են, որ ֆինանսավորումը համապատասխանում է մարդասիրական օգնության վերաբերյալ ԱՄՆ-ի նոր մոտեցմանը, որի նպատակն է ապահովել ավելի ճկուն և արագ արձագանքում միջազգային ճգնաժամերին։
Ըստ հաղորդագրության՝ նման մեխանիզմը գործընկեր կազմակերպություններին հնարավորություն է տալիս արձագանքել ինչպես ընթացիկ ճգնաժամերին, այնպես էլ նոր աղետներին՝ օգտագործելով արդեն հասանելի միջոցները և շրջանցելով երկարատև գնումների ու վարչական այլ ընթացակարգերը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում