Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը | shantnews.am

Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) աջակցությամբ իրականացվող «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ԱԱՀ- ի մասով համաֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։

Ըստ այդմ՝ առաջարկվում է էներգաարդյունավետության ծրագրի պետական աջակցության համար նախատեսել 89,155.8 հազար դրամ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:

Ներկայումս ընթացքի մեջ են Երևանի թիվ 156 մսուր-մանկապարտեզի կառուցման և թվով 47 հանրային շենքերի հորիզոնական միջոցառումների իրականացումը, որոնց աշխատանքների պայմանագրերի մնացորդային գումարը կազմում է 534,934.3 հազար դրամ: Արդյունքում՝ կապահովվի Երևանի թիվ 156 մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների և 47 հանրային շենքերի հորիզոնական միջոցառումների լիարժեք ավարտը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն