news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է այցելել սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը: Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ պատրաստ է միջոցառման ժամանակ հանդիպել իսրայելցի պաշտոնակցի հետ:
«Ես և Բիբին (Բենյամին Նեթանյահուն) շատ լավ հարաբերություններ ունենք: Ես կհանդիպեմ նրա հետ, եթե նա այնտեղ լինի»,- Axios պորտալին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Ինչպես կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, սգո արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 28-ին, Թրամփը կմասնակցի դրան: