Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենային | shantnews.am

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենային | shantnews.am

shantnews.am Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի մերձակայքում հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեի» քաղաքացիական պաշտպանության ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի բուժաշխատող. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։

«Նաբաթիե ալ-Ֆաուկա և Դար ալ-Մուալիմին թաղամասի միջև ընկած ճանապարհին հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեին» պատկանող քաղաքացիական պաշտպանության մեքենա։ Փրկարարների շրջանում կան վիրավորներ»,-հայտնել է գործակալության աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ շտապօգնության բրիգադը շարժվում էր դեպի իսրայելական ավիահարվածի վայր՝ տուժածների առկայությունը ստուգելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն