Քննարկվել են Պարագվայում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և համայնքի մասին առկա տվյալների ճշգրտման հնարավորությունները | 1lurer.am

Քննարկվել են Պարագվայում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և համայնքի մասին առկա տվյալների ճշգրտման հնարավորությունները

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի նախագահի աշխատակազմին առընթեր գործող՝ Միգրացիայի ազգային վարչության ղեկավար Խորխե Կրոնավետտերի հետ։ Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միգրացիոն հարցեր, մասնավորապես՝ Պարագվայում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և համայնքի մասին առկա տվյալների ճշգրտման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն