azatutyun.am Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի Իրանին։
«Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ն Իրանին պատասխանատու կհամարի, քանի որ հութիները Իրանի պրոքսին են, և խոշոր ռազմական պատիժ կհասցվի Իրանին և, իհարկե, հենց նրանց՝ հութիներին», – Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը։
Թեհրանից արտգործնախարար Աբբաս Արաղչին է արձագանքել Սպիտակ տան ղեկավարին՝ X-ում գրելով, որ ԱՄՆ վարչակազմի որոշ անդամների կողմից խրախուսվող «անմտորեն սանձազերծված ագրեսիան» միայն կհանգեցնի նրան, որ Միացյալ Նահանգների նախագահն ավելի բարձր գին կվճարի այն համաձայնագրի համար, որին ձգտում է հասնել։
Թրամփը Axios գործակալությանը հայտնել է, որ դիտարկում է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը՝ հավելելով, որ մոտ է որոշում կայացնելուն․ «Նրանք դեռ բավականաչափ ցավ չեն ստացել», – Թրամփի խոսքերն է մեջբերում Axios-ը։
Թրամփը սոցցանցում նաև հայտարարել է, որ բեռնատար նավերին հասցված «ցանկացած վնաս» կփոխհատուցվի «իրանական գումարներով»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվները՝ չհստակեցնելով, թե ինչպես է իրականացնելու դա։
Մեկնաբանելով Թրամփի մտադրությունը՝ Արաղչին հայտարարել է․ «Նրանք, որոնք տոնում են կամ շահույթ ստանում նման միջոցներից, պետք է հիշեն․ այն պահից, երբ կառավարությունները բռնագրավումը սովորական դարձնեն, ոչ ոքի ակտիվներն այլևս ապահով չեն։ Հաջորդիվ քաոսը ո՛չ գեղեցիկ կլինի, ո՛չ խաղաղ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում