Գրեթե ողջ Վրաստանն անցած գիշեր մնացել է առանց լույսի | arm.sputniknews.ru

Գրեթե ողջ Վրաստանն անցած գիշեր մնացել է առանց լույսի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Առանց լույսի է մնացել երկրիմեծմասը, այդ թվում՝ Թբիլիսին։ Խափանման պատճառները դեռ հայտնի չեն։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ անջատումներն ազդել է հանրապետության գրեթե ողջ տարածքի վրա։ Սոցցանցերի օգտատերերը հայտնում են նաև երկրի տարբեր շրջաններում էլեկտրամատակարարման բացակայության մասին։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հոսանքազրկումներ են գրանցվել Բաթումում, Գուրիայի, Սամեգրելոյի, Ռաչայի շրջաններում և Դուշեթի քաղաքում, որը գտնվում է Ռազմավիրական ճանապարհից ոչ հեռու: Թբիլիսիում անջատումների պատճառով դադարել են աշխատել լուսացույցներն ու փողոցային լուսավորությունը։Զանգվածային խափանման պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ։Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հնարավոր վարկածներից մեկը էլեկտրակայաններից մեկում տեղի ունեցած խոշոր վթարն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն