news.am Գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին քննչական են բերում։
Շենքի մոտ գտնվում են Ծառուկյանի աջակիցները։
Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փողերի լվացման մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ունևոր գործարարը կազմակերպել է իրանցի գործարարների՝ ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույքի հափշտակություն։