2026 թվականի առաջին կիսամյակում գրեթե կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը: Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։
«Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում դրական լուծում էր ստացել 665 բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 1047-ի, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճ է։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևողական լինել քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերում` նպաստելով խախտված իրավունքների վերականգնմանն ու համակարգային խնդիրների հաղթահարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: