Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին | armenpress.am

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարության Կիբեռոստիկանությունը քաղաքացիներին զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին։

«Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։ Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը»,– ասված է կառուցի տարածած հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն