Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը | 1lurer.am

Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Գուրջաանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկել են Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն