azatutyun.am Առավոտյան F-16 կործանիչը Ռումինիայի երկնքում խոցել է անօդաչու թռչող սարք, որն ավելի վաղ է մուտք գործել երկրի օդային տարածք, հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը՝ ընդգծելով, որ կործանիչը ղեկավարել է ռումինացի օդաչուն։
Ինչպես գրել է Դանը, ԱԹՍ-ն թռչում էր անմարդաբնակ տարածքի վրայով, «ուստի օդաչուն կարող էր կրակ բացել՝ առանց որևէ ռիսկի»։
Այժմ ուսումնասիրվում է բեկորների ենթադրյալ անկման վայրը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, ինչպես նաև հայտնի չէ, թե ում էր պատկանում անօդաչու թռչող սարքը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր Ռումինիայի հետ սահմանակից Օդեսայի մարզի նավահանգիստներին գիշերային հարվածների մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում