Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում | 1lurer.am

Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Ֆեյսբուքի էջում տեսանյութ և լուսանկարներ են հրապարակվել բեզոարյան այծերի մասնակցությամբ:

«Բեզոարյան այծերը բնության արժեքավոր ներկայացուցիչներից են։ Դրանք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, ուստի դրանց պահպանությունը կարևոր նշանակություն ունի էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- գրված է հրապարակված լուսանկարներին և տեսանյութին կից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն