azatutyun.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը և հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վտանգված լինելու հանգամանքը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմն ընդգծել է ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ հնարավորինս շուտ կայուն պայմանավորվածությունների ձեռքբերման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխոչընդոտ նավարկության վերականգնման նպատակով», – նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած նախարարների հանդիպման արդյունքները։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հայտնել են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք այլ արդիական հարցեր։