Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է | 1lurer.am

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ

հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։

Մեկ անձ ձերբակալվել է։

Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն