Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ. Պեսկով | azatutyun.am

Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ. Պեսկով | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ, «Վեստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ներկայացնել «նոր գաղափարներ»:

«Փաստն այն է, որ մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, այսինքն՝ մենք շարունակում ենք մեր նպատակներին հասնել ռազմական միջոցներով։ Այո, սա նախընտրելի ուղին չէ, բայց խաղաղության հեռանկարների բացակայության դեպքում մենք կշարժվենք մինչև վերջ՝ մինչև լիակատար հաղթանակ։ Եվ մենք կսպասենք նոր առաջարկների։ Ամերիկացիները անկեղծ են, և նախագահ Թրամփը անկեղծ է, նրա բանակցողները անկեղծ են իրենց ցանկության մեջ՝ իսկապես ձևակերպելու բոլորի համար ընդունելի տարբերակներ», – նշել է Պեսկովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն