factor.am Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 24-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական նիստը շարունակվել է դատախազների ելույթներով։ Աբբասլին դատարանի ուշադրությունն է հրավիրել, իբր, Հայաստանի զինված ուժեր կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված «հանցագործություններին»։
Մեջբերելով մեղադրյալ Արայիկ Հարությունյանի «ներկայացրած», իբր, «Հայաստանի կողմից ստեղծված և հովանավորվող հանցավոր կազմակերպությունում դերի վերաբերյալ ապացույցներին»՝ նա հայտարարել է, թե Հարությունյանի վերաքննիչ բողոքն «անհիմն» է։
Սևինջ Գասիմովան էլ խոսել է Արկադի Ղուկասյանին վերագրվող «հանցագործությունների» «ապացույցների» մասին՝ նրա վերաքննիչ բողոքը նույնպես «անհիմն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում