Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին | news.am

Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին | news.am

news.am Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի մի քանի շրջաններում ՀԱՄԱՍ շարժման զենքի պահեստներին հարվածներ հասցնելու մասին:

«ՑԱԽԱԼ-ի և ՇԱԲԱԿ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն) ուժերը հարվածներ են հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքային օբյեկտներն ամբողջ Գազայի հատվածի մի քանի շրջաններում, ներառյալ զենքի պահեստները… և ստորգետնյա ենթակառուցվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, գործողություն սկսեց Գազայի հատվածում, որի զոհերի թիվը գերազանցել է 72 հազարը, տուժել է ավելի քան 170 հազար մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն