armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ղրղզստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։