Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Բադր Աբդելաթին հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ ներկայացնելով զրույցի մանրամասները։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային զարգացումները։
Հաղորդվում է, որ երկու բարձրաստիճան դիվանագետները նաև մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում վերջին զարգացումների և Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության սրման շուրջ։ Բացի այդ, երկու արտգործնախարարները քննարկել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության վերականգնման լուծումները։