factor.am Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ պետությունները քվեարկել են դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին պաշտոնից հեռացնելու օգտին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու դիվանագիտական աղբյուրի։
Աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 125 անդամ երկրներից 82-ը։ Սակայն թե որ երկրներն են աջակցել այդ որոշմանը, չի հրապարակվել։
Քարիմ Խանի պաշտոնանկության պատճառը նրա դեմ առաջադրված սեռական բնույթի ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներն են։ Խանը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները։
Քարիմ Խանը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2023 թվականին, երբ նրա միջնորդությամբ ՄՔԴ-ն ձերբակալության օրդերներ էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում