ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է ՓԾ հաղորդագրության մեջ։