Վրաստանում և Աբխազիայում 2 օրվա ընթացքում 2–րդ մասշտաբային բլեքաութն է գրանցվել | arm.sputniknews.ru

Վրաստանում և Աբխազիայում 2 օրվա ընթացքում 2-րդ մասշտաբային բլեքաութն է գրանցվել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Վրաստանում 2 օրվա մեջ 2-րդ մասշտաբային բլեքաութն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերն առանց լույսի է մնացել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Սակայն Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տարածած հայտարարության համաձայն` Էլեկտրամատակարարման վթարային անջատումից կարճ ժամանակ անց Թբիլիսիի և տարածաշրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվել է։

Նրանց տեղեկացմամբ՝ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, և ամբողջական վերականգնումը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետում։

«Զուգահեռաբար ընթանում է վթարի հստակ պատճառների պարզում, ինչի մասին հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն