azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն իրեն խոստացել են զենք չմատակարարել Իրանին:
«Վերջերս Պեկինում կայացած մեր հանդիպման ժամանակ նախագահ Սին ինձ ասաց, որ որևէ պարագայում զենք չի տրամադրի և չի վաճառի Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այդ հայտարարությունը վերաբերում էր նաև չինական ընկերություններին։ Հաշվի առնելով մեր հարաբերությունները՝ ես հավատում եմ նրա խոսքին», – Truth Social-ում գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, Պուտինը ևս, չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, ասել է, որ զենք չի վաճառի Իրանին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում