armenpress.am Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա` Դամասկոս։
Այս մասին Գուտերեշը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ես հենց նոր ժամանեցի Դամասկոս՝ համերաշխության այցով։ Իմ ուղերձը հստակ է. ՄԱԿ-ը Սիրիայի կողքին է այս կարևոր պահին, և ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ջանք չխնայել նաև Սիրիայի ժողովրդին աջակցելու համար»,- գրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։