Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ տղամարդը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։