armenpress.am Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիային և Իսպանիային, որոնք արդեն օրեր շարունակ պայքարում են անտառային հրդեհների դեմ։
Եվրահանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրամիության փրկարարական նավատորմի հինգ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ այժմ տեղակայված են Ֆրանսիայում։
«Եվ չորս ինքնաթիռ այսօր ժամանում է Իսպանիա։ Տրամադրվում է նաև արտակարգ իրավիճակների քարտեզագրություն՝ երկու երկրներում արձագանքին աջակցելու համար։ Իմ մտքերը կրակի դեմ քաջաբար պայքարող հրշեջների և բոլոր նրանց հետ են, ովքեր տարհանվել են»,- գրել է ֆոն դեր Լայենը։