Վրաստանում քրեական գործ է հարուցվել էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով. Բաթումիի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել | news.am

Վրաստանում քրեական գործ է հարուցվել էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով. Բաթումիի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել | news.am

news.am Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) սաբոտաժի հոդվածով հետաքննություն է սկսել՝ հուլիսի 24-ին և 25-ին ողջ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային ու պարբերական անջատումների փաստով։

«Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով (սաբոտաժ)՝ երկրի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի պարբերական վթարային անջատումների առնչությամբ։ Այս հոդվածը ենթադրում է պետական ձեռնարկության կամ կարևոր նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքի խաթարում, ինչպես նաև Վրաստանի պետական շահերին վնաս հասցնելու նպատակով դրանց վնասում կամ ոչնչացում»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Մեկ այլ պատահարի մասին տեղեկացնում է «Interpressnews»-ը․ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սև ծովի Մախինջաուրիի ափամերձ հատվածում, ենթադրաբար ռազմամթերք հայտնաբերելու դեպքով։

Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածով (զենք-ռազմամթերքի ապօրինի ձեռքբերում և պահում)։ Հայտնաբերված նյութն ուղարկվել է փորձաքննության, որի պատասխանից հետո պարզ կդառնա դրա տեսակն ու ծագումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն