Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում | armenpress.am

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում | armenpress.am

armenpress.am Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի հայտարարությունը Օմսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ երկու երկրների միջև միջտարածաշրջանային ֆորումի մեկնարկից առաջ։

«Ղազախստանը երրորդ կողմ երկիր չէ, բայց միևնույն ժամանակ, չնայած բոլոր առաջարկներին և կոչերին, ես կտրականապես հրաժարվում եմ միջնորդի դեր ստանձնելուց, քանի որ գիտեմ, որ Ռուսաստանը մեծ երկիր է, իսկ ռուս ժողովուրդը՝ մեծ ժողովուրդ։ Եվ, ինչպես ասում են, առանց միջնորդների, նրանք իրենք կկարգավորեն օրակարգի բոլոր հարցերը»,- ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին։

«Հակամարտությունը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, իմ խորին կարծիքով, ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն