arm.sputniknews.ru Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև ընթացիկ տարվա վերջը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Բենզինի արտահանումը արգելելու մասով որոշել ենք երկարաձգել այն և՛ արտադրողների, և՛ ոչ արտադրողների համար։ Այսինքն՝ այն կերկարաձգվի մինչև տարեվերջ», – ասել է նա լրագրողներին։
Նովակը հավելել է, որ դիզվառելիքի արտահանման արգելքը կչեղարկվի «շուկայի վերականգնմանը զուգընթաց», որպեսզի նավթավերամշակման գործարանները դժվարություններ չզգան ավելցուկի և վերամշակման ծավալների նվազման հետ կապված:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում