factor.am Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել երկրում մի քանի շաբաթ շարունակվող լայնածավալ ուսանողական բողոքի ակցիաներից հետո։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։
Պրադհանը հայտարարել է, որ որոշել է հեռանալ պաշտոնից, որպեսզի «հակապետական ուժերը չկարողանան ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց շահերի համար»։
«Խորին հարգանքով եմ վերաբերվում այս երկրի երիտասարդության ձգտումներին, զգացմունքներին և օրինական սպասումներին։ Հնդկաստանի երիտասարդ սերնդի երազանքների իրականացումը մեր քաղաքական և հասարակական կյանքի բարոյական սկզբունքներից մեկն է», – նշել է նա։
Հնդկաստանում արդեն մի քանի շաբաթ շարունակվում են երիտասարդների բողոքի ցույցերը, որոնք սկսվել են ազգային բժշկական ընդունելության NEET (National Eligibility cum Entrance Test) քննության շուրջ ստեղծված իրավիճակից հետո։ Այս քննությունը բժշկական բուհեր ընդունվելու հիմնական միասնական թեստն է, և միլիոնավոր դիմորդների համար այն բարձրագույն կրթություն ստանալու ու սոցիալական առաջընթացի հնարավորություն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում