Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումից զոհ կա, հայտնում են Թեհրանից | azatutyun.am

Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումից զոհ կա, հայտնում են Թեհրանից | azatutyun.am

azatutyun.am  Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, փոխանցում է Reuters-ը։

Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։

Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։

Իրանական կողմի դատապարտումը համընկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությունների հետ, թե, Կիևի տեղեկություններով, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր արբանյակային դիտարկումների տվյալները փոխանցում է Իրանին՝ այդպես նպաստելով տարածաշրջանի պետություններին հասցվող ավիահարվածներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն