Զանգվածային վրաերթ Բեռլինում․ զոհ և վիրավորներ կան | azatutyun.am

Զանգվածային վրաերթ Բեռլինում․ զոհ և վիրավորներ կան | azatutyun.am

azatutyun.am Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել են, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Իրավապահները որոնում են մեղավորներին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից։

Ըստ ամենայնի դիտավորյալ հարձակումից ժամեր անց էլ շատ մանրամասներ դեռ անհայտ են։ Այդուհանդերձ, ոստիկանության հաղորդմամբ՝ ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենան մի շարք մարդկանց է հարվածել, այնուհետև բախվել ծառին, երբ ներխուժել է Բրանդենբուրգյան դարպասների մոտակայքում գտնվող կենտրոնական Տիրգարտեն զբոսայգի։

Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել են, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։

«Մենք այժմ նույնականացրել ենք ենթադրյալ հանցագործին։ Նա դեռ ձերբակալված չէ, և նրա դեմ միջոցառումներ են իրականացվում։ Այնուամենայնիվ, այս ենթադրյալ հանցագործը ոստիկանությանը հայտնի է որպես այստեղ՝ Բեռլինում, իսլամիստական շրջանակների անդամ», – լրագրողներին ասել է ոստիկանության խոսնակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն