Ռուսաստանը պատասխանել է Տոկաևին. Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է | news.am

Ռուսաստանը պատասխանել է Տոկաևին. Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է | news.am

news.am Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նշել է, որ Կիևի դիրքորոշումը հաշվի առնելով՝ «որպես այդպիսին սառեցում հնարավոր չէ»։ «Մեզ համար կա գլխավոր պայմանը՝ մենք պետք է հասնենք մեր նպատակներին», – ընդգծել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։

«Հակամարտությունը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, իմ խորին կարծիքով, ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն