ԱՄՆ-Ճապոնիա-Ֆիլիպիններ համատեղ զորավարժություններ՝ Հարավչինական ծովում | azatutyun.am

ԱՄՆ-Ճապոնիա-Ֆիլիպիններ համատեղ զորավարժություններ՝ Հարավչինական ծովում | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆիլիպինները Հարավչինական ծովում համատեղ 5-օրյա զորավարժություններ են անցկացրել:

Reuters-ի փոխանցմամբ՝ Հուլիսի 21-ից 25-ը տևած զորավարժություններին մասնակցել են ռազմանավեր, առափնյա պահպանության նավեր, ինչպես նաև հետախուզական և կործանիչ ինքնաթիռներ։ Ֆիլիպինների զինված ուժերի հաղորդմամբ՝ զորավարժությունների նպատակն էր բարելավել դաշնակից երկրների միջև փոխգործունակությունը։

Ֆիլիպինների զինված ուժերը հայտարարության մեջ նշել են, որ զորավարժությունները ընդգծում են գործընկեր երկրների միջև կայուն համագործակցությունը՝ ուղղված Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանը։

Զինված ուժերը չեն հայտնել զորավարժությունների անցկացման ճշգրիտ վայրը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն