shantnews.am Թեհրանում տեղի են ունեցել Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ մի քանի բանակցությունների փուլեր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ուրբաթ և շաբաթ օրերին Թեհրանում տեղի են ունեցել Իրանի և Օմանի միջև փոխարտգործնախարարի մակարդակով մի քանի բանակցությունների փուլեր։ Այդ բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու ընդհանուր սկզբունքների և գործնական մեխանիզմների վերաբերյալ՝ հարգելով երկու երկրների ինքնիշխան իրավունքները», – նրա խոսքերը մեջբերել է «Tasnim» լրատվական գործակալությունը։ Բաղային ընդգծել է, որ տեխնիկական խորհրդակցությունները կշարունակվեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում