Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում | 1lurer.am

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարում: Այդ մասին ասված է Շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքի էջում։

«Հայկը և Ռոբերտը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նոր հաջողություններ»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն