Անտառային հրդեհներ Եվրոպայում․ տարհանումներ Բորդոյում, զոհ Վալենսիայում | azatutyun.am

Անտառային հրդեհներ Եվրոպայում․ տարհանումներ Բորդոյում, զոհ Վալենսիայում | azatutyun.am

azatutyun.am Հրշեջները պայքարում են վերահսկողության տակ պահել ֆրանսիական Բորդո քաղաքին սպառնացող անտառային հրդեհները, մինչ իշխանությունները քաղաքի արվարձաններից ավելի մեծ թվով բնակիչների են տարհանում, գրում է Reuters-ը։

Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջանը ևս տուժել է անտառային հրդեհներից՝ Եվրոպայի մի շարք հատվածներ պատած ամառային սաստիկ տապի պատճառով։

Իսպանիան ազգային արտակարգ դրություն է հայտարարել, իսկ Վալենսիայի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը տարեց տղամարդու մահվան պատճառ է դարձել։

«Այն գտնվում է գլխավոր քաղաքի մուտքի կետերից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա», – այսօր ասել է Բորդոյի քաղաքապետ Թոմա Կազնավը, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը X-ում գրել է, որ ընդհանուր իրավիճակը շարունակում է «բարդ» մնալ։

Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն