Ավանում, Դավթաշենում չսահմանված վայրերում առևտուր անողներից առգրավվել է մոտ 7 տոննա մթերք

Ավանում, Դավթաշենում չսահմանված վայրերում առևտուր անողներից առգրավվել է մոտ 7 տոննա մթերք

Երևանի Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում ոչ նախատեսված վայրերում կատարվող առևտրի կետերից առգրավվել են տարբեր ապրանքներ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից այս վարչական շրջաններում ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ և կազմակերպել առգրավման գործընթաց։

Արդյունքում, Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ։

Դավթաշեն վարչական շրջանում քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավել են մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։

Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են, որ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն