arm.sputniknews.ru Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խորը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քվեարկությունից հանելու առնչությամբ: Այդ մասին այսօր Պատրիարքությունը հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ Իսրայելը հետաձգել էր Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Նշվում էր, որ Իսրայելի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով դիվանագիտական զգայուն պահը. տարածաշրջանում լարվածությունն աճել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։
«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո»,–ասված է հայտարարության մեջ։
Պատրիարքությունից նաև նշել են՝ խիստ մտահոգիչ է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120 000 բնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար պատասխանատու Ադրբեջանի վարչակարգը կարող է հետաձգել կամ որոշել, թեինչը կարող է դրվել Քնեսեթի քննարկմանը:
Նրանք կոչ են անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությոնը և միանալու այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում